Լոնդոնյան ICE բիրժայում սակարկությունների արդյունքում Brent մակնիշի նավթի գինը անկում է արձանագրել՝ հասնելով մինչև 50,94 դոլար բարելի դիմաց: Այդ մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Նավթը էժանանում է նավթ արտահանող երկրների կազմակերպության մասնակիցների շահույթի աճի վերաբերյալ տեղեկատվությանը զուգահեռ: Սեպտեմբերին այդ երկրների արտադրությունը կազմել է օրական 31,57 մլն բարել:
Տեխասի WTI նավթի արժեքն ընկել է մինչև 48,06 դոլար բարելի դիմաց: Կազմակերպության զամբյուղի գինը 48,80 դոլար է: