Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ովքեր և ինչպես են սպանում հայկական ֆուտբոլը

Մոտ 17 ամիս առանց հաղթանակի․․․ Սա է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դեմքը։ Ֆուտբոլային համաշխարհային աստղերից ավելի անհասանելի, աստեղային պահվածքով ֆուտբոլիստներ մեր ազգային թիմում, առանց որևէ հիմքի Ժոզե Մոուրինյոյից ավելի ինքնավստահ մարզիչ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ կառույց, որը ֆուտբոլիստներին կարծես համարում է իր մասնավոր սեփականությունը, ցանկացած քննադատության՝ այդ թվում և առողջ, վերաբերվում է հիվանդագին։ Սթափվե՛ք, պարոնայք։ Մշտական գովեստի կույտից կուրացած հավաքականը վերջին անգամ հաղթել է 2014թ․ մայիսի 27-ին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանուն՝ բաց թողնելով 3 գոլ (4:3)։

Ջիբրալթար, Սան-Մարինո, Անդորրա, Մոլդովա, Ղազախստան, Մալթա, Հայաստան․ սրանք այն հավաքականներն են, որոնք «Եվրո-2016»-ի ընտրական փուլում ոչ մի հաղթանակ չեն տարել ու վաստակել են առավելագույնը 2 միավոր։ Առհասարակ, մեր ազգային թիմը վերջին 13 խաղում չի հաղթել։ Պատճառները բազմաթիվ են՝ խզվածք՝ պաշտպանության ու հարձակման գծերի միջև, որով պայմանավորված է անհասավասարակշիռ ֆուտբոլը, ֆուտբոլիստներ, որոնց խաղն անգամ մոտ չէ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հավակնություններին, մարզչական ձեռագրի իսպառ բացակայություն, կազմի անհասկանալի ընտրություն․․․

«Եթե ունենայինք 3-4 Մխիթարյան, մի քանիսն կտեղափոխեինք առջևի գիծ», «Եթե թիմը պարտվի, բայց խաղից բավարարված լինեմ, ընդհանուր առմամբ գոհ կլինեմ»․․․ Թերևս ի՞նչ հարց ուղղել նման հայտարարություններ անող Սարգիս Հովսեփյանին․ հավանաբար՝ ոչ մի։ Հարցեր պետք է ուղղել նրանց, ովքեր Սարգիս Հովսեփյանին նշանակել են հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Ինչու՞ է հավաքականը գլխավորում անձնավորություն, ով որևէ լուրջ հաջողության մարզչական կարիերայում չի հասել։

Նշանակման հետ կապված հարցեր առաջանում էին նաև Բերնար Շալանդի ժամանակ։ Այդ մարզիչների կատարած խայռատակ աշխատանքից հետո հասկանում ես, որ նրանց ծառայություններից օգտվելը, հավանաբար, ավելի էժան է։ Չէ՞ որ Շալանդի նշանակման ժամանակ խոսք էր գնում հանրահայտ մասնագետ Լյուսիեն Ֆավրի մասին, որի գլխավորած Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն երկրորդ տեղն էր գրավում Բունդեսլիգայում ու դուրս գալիս Չեմպիոնների լիգա։ Իսկ հավաքականի հաշվին խնայելու, Հովսեփյաններ ու Շալանդներ նշանակելու ու շրջափուլը շրջափուլի հետևից տապալելու արդյունքում մենք կորցնում ենք ամենթանկը՝ սերունդ։

Վարդան Մինասյանի՝ «Ով առաջինը գոլ խփի, նա էլ կհաղթի», Շալանդի՝ «Եթե խաղը 70 րոպե տևեր, 4 խաղից հետո 10 միավոր կունենայինք», Հովսեփյանի՝ 3-4 Մխիթարյանի մասին զավեշտալի հայտարարություններից հայ երկրպագուն մինչև կոկորդը կուշտ է։ Դա էր վկայում նաև ՖԱՖ-ի պաստառը Ալբանիայի դեմ խաղում․ «Պահանջում ենք մարզիչ»։ Պահանջում ենք մարզիչ, որի՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղին հայտավորած 22 ֆուտբոլիստից 8-ը չեն լինի «Փյունիկ»-ից, ակումբ, որը ոչ վաղ անցյալում խայտառակ ելույթ էր ունեցել եվրոպական մրցասպարեզում։ Հասկանալի է, որ Ֆրանսիայի հավաքականի մասնակցությամբ խաղը լավ հարթակ է հանդիպմանն ուշադրությամբ հետևող սկաուտներին «Փյունիկ»-ի խաղացողներին ցուցադրելու համար, միգուցե ստացվի շահավետ առաջարկ։ Եվ այդ ամենը՝ ազգային հավաքականի հաշվին։

Ի վերջո, Հայաստանի հավաքականը դառնում է ֆուտբոլային ակումբ, իսկ ՀՖՖ-ն ամբողջ աշխարհով «յան» վերջավորությամբ ազգանունով ֆուտբոլիստ է փնտրում։ Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսը, Գայել Անդոնյանը, Արթուր Սարկիսովը, Լևոն Հայրապետյանը և այլք, խաղացողներ են, ովքեր ֆուտբոլային առաջին քայլերը չեն կատարել Հայաստանում, չեն հանդիսանում հայկական ֆուտբոլային դպրոցի սան։ Իսկ միգուցե գումարներ ուղղվեն ենթակառուցվածքների զարգացման, հայկական ֆուտբոլային դպրոցի կայացմա՞ն, այլ ոչ թե «յան»-ով ֆուտբոլիստ «որսալու» ուղղությամբ։ Միգուցե նաև ֆուտբոլիստին բացատրել, որ պետք է իջնել իր երևակայական բեմից ու երգել հիմնը։ Միգուցե պայմաններ ստեղծվեն Հայաստանի առաջնության զարգացման համար, և առաջնությունը վերջապես դառնա հարթակ, որը լուրջ կադրեր կապահովի ազգային թիմի համար։

Իսկ այդ ընթացքում, Ալբանիայի հավաքականն, օրինակ, պատմության մեջ առաջին անգամ նվաճում էր «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր, «Հանրապետական» մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր ալբանացի ֆուտբոլիստներին, լրագրողները՝ նրանց մարզիչ Ջիանի դե Բիազիին։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում