Thursday, 28 03 2024
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն

Փոլ Գոբլ. Ռուսաստանը միշտ էլ պատրաստ է եղել դավաճանել Հայաստանին

Թեև վերջին օրերին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար խաղաղվել է, հրադադարի ռեժիմն ավելի քիչ է խախտվում, այնուամենայնիվ ընդհանուր լարվածությունը հակամարտության գոտում պահպանվում է:

Փորձագիտական շրջանակները, մամուլը շարունակում են վերլուծել` որոնք էին սեպտեմբերյան արյունալի միջադեպերի պատճառները, և որքանով է կոնֆլիկտը մոտեցել նոր պատերազմին: Այս իմաստով կարևոր է նաև արտաքին ազդեցությունը հակամարտության վրա, որովհետև կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդ պետությունները մի կողմից ձգտում են կայունություն հաստատել հակամարտության գոտում, բայց մյուս կողմից հնարավոր է` որոշ ուժեր փորձեն օգտագործել նոր էսկալացիան` իրենց ազդեցությունը տարածաշրջանում մեծացնելու նպատակով:

Ղարաբաղյան հարցի հայտնի փորձագետներից մեկը` ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը, որ ժամանակին եղել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտում ԽՍՀՄ ազգային հարցերով հատուկ խորհրդականը, համոզված է, որ մասնավորապես Ռուսաստանը ցանկանում է խաղաղապահ ուժեր մտցնել Ղարաբաղ, բայց դա կանի միայն որոշակի հանգամանքների առկայության դեպքում:

Գոբլը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում հայտարարեց. «Մոսկվան ուզում է խաղաղապահներ մտցնել Ղարաբաղ, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե շրջանը կրկին անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսորը պնդում է, որ Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի դաշնակիցը և անհրաժեշտության դեպքում կդավաճանի հայերին: Իսկ Արևմուտքը, Գոբլի խոսքով, անհրաժեշտ լծակներ չունի տարածաշրջանում, հետևաբար հակամարտության վերսկսման դեպքում «Արևմուտքը հարցը կթողնի Մոսկվային»:

– Հաշվի առնելով վերջին իրադարձությունները սահմանին` կարո՞ղ ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծվել է նոր իրավիճակ:

– Այո, իրավիճակը փոխվել է, թեև փոփոխությունները տեղի ունեցան երկար սպասված հարացույցի շրջանակներում. Ռուսաստանը միշտ էլ պատրաստ է եղել դավաճանել Հայաստանին, եթե կարողանար համոզել Բաքվին՝ անցնել Մոսկվայի կողմը, ոչ թե Արևմուտքի: Դա ունի ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական պատճառներ: Շատ հավանական է, որ դա տեղի ունենա այսօր, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են. Ադրբեջանը ընտրության քիչ հնարավորություն ունի, իսկ Հայաստանի կողքին գրեթե ոչ ոք չկա: Բացառություն է Իրանը, բայց դեպի Իրան թեքվելը Հայաստանը կարող է շատ վտանգավոր համարել:

– Որքանո՞վ է հավանական լայնամասշտաբ պատերազմը մոտ ապագայում, և ո՞վ է ընդհանրապես ուզում պատերազմ հրահրել Ղարաբաղում:

– Ոչ ոք չի ուզում պատերազմ, բայց շատերը Հայաստանի և Ադրբեջանի իշխանական վերնախավերում օգուտ են ստանում պարբերաբար լարվածություն հրահրելուց, որպեսզի հիշեցնեն հանրությանը, որ նրանք պետք է հաշտվեն գոյություն ունեցող էլիտաների հետ, ինչ էլ որ լինի:

– Հայկական մամուլում քննարկվեց հարցը, թե Ռուսաստանը կարող է օգտագործել էսկալացիան Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժեր մտցնելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս վարկածը:

– Մոսկվան ուզում է խաղաղապահներ մտցնել Ղարաբաղ, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե շրջանը կրկին անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Այնպես որ, սա Բաքվի հետ Մոսկվայի խաղի մի մասն է: Եթե հակամարտությունը վերսկսվի, Արևմուտքը հավանաբար այդ խնդիրը կթողնի Մոսկվային, որովհետև Մոսկվան, ի տարբերություն արևմտյան պետությունների, ունի լծակներ Հարավային Կովկասում, հատկապես հիմա, երբ Ադրբեջանը թեքվել է Ռուսաստանի կողմը:

– Բայց չէ ՞ որ կա Մինսկի խումբ, որն Արևմուտքի լծակն է՝ հավասարակշռելու Ռուսաստանի ազդեցությունը Ղարաբաղյան հակամարտության վրա:

– Չեմ կարծում, թե Մինսկի խումբն օգտակար է եղել Արևմուտքի համար. Մինսկի խումբը վետոյի իրավունք է տվել Մոսկվային այն ամենի համար, ինչ տեղի է ունենում: Եթե ԱՄՆ-ը իր խաղը խաղար, Բաքուն և Երևանը ստիպված կլինեին ստորագրել Քի Ուեսթի համաձայնագիրը. Հեյդար Ալիևը պատրաստ էր դրան: Բայց Մոսկվան օգտագործեց Մինսկի խումբը` այն արգելափակելու համար: Կարծում եմ, Մոսկվան Մինսկի խումբը դիտարկում է որպես պետքական կառույց կարճաժամկետ հեռանկարում, որովհետև դրա միջոցով Մոսկվան ներկայանում է կառուցողական միջնորդ, թեև Կրեմլում որևէ մեկն այնքան լուրջ չի ընդունում Մինսկի խումբը, որքան որոշ մարդիկ Արևմուտքում կամ տարածաշրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում