Friday, 19 04 2024
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին

«Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալը «Օդնոկլասնիկի»-ի ընկերներուհիներից մեկից 400 հազար դրամ է պահանջել, որ բոլորին չհայտարարի, թե նա կույս չէ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Անդրանիկ Խաչատուրյանի գործի դատական քննությունը:

26-ամյա Անդրանիկը, ով, ըստ իր հայտարարության, ամուսնացած է, խնամքին 1 երեխա ունի, ուներ նաև 3 դատվածություն:

Վերջին դատավճիռը նրա նկատմամբ կայացվել է 2014 թվականի մարտի 7-ին: Անդրանիկ Խաչատուրյանը մեղավոր է ճանաչվել գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, ու դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի դեկտեմբերի 21-ից:

Այս պատիժը Անդրանիկը կրել է «Գորիս» ՔԿՀ-ում և, ըստ մեղադրանքի, 2014 թվականի ապրիլին, գտնվելով կալանավայրում, նա «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով ծանոթացել է Կոտայքի մարզի բնակչուհի Սուսան Ս.-ի (անունը փոխված է) հետ:

Վերջինիցս գումար շորթելու դիտավորությամբ Անդրանիկը 2014 թվականի մայիսի 15-ին զանգահարել է նրան ու նրա մասին արատավորող տեղեկություններ չհրապարակելու համար պահանջել է 300 հազար դրամ:

Այս անգամ Անդրանիկն իր ծանոթուհու միջոցով Սուսանից վերցրել է 20 հազար դրամ:

2014 թվականի մայիսի կեսերին Անդրանիկը նորից զանգահարել է Սուսանին և նրա մասին արատավորող տեղեկություներ չհրապարակելու համար պահանջել է 400 հազար դրամ: Սուսանը, Անդրանիկի հետապնդումներից ազատվելու համար, դիմել է ոստիկանություն:

Անդրանիկ Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով:

Անդրանիկ Խաչատուրյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Տուժող աղջիկը՝ Սուսանը, հայտնել է, որ 2014 թվականի ապրիլի կեսին «Օդնոկլասնիկի» կայքով ծանոթացել է «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Անդրանիկի հետ:

Վերջինս ասել է, թե իր մասին «ամեն բան գիտի» ու պահանջել է իր հեռախոսի համարը: Ինքը վախեցել ու տվել է հեռախոսահամարը:

Մայիսի սկզբին Անդրանիկը զանգել է իր հեռախոսահամարին ու վախեցնելով՝ պահանջել է 300 հազար դրամ:

Ինքը նրան ասել է, որ այդքան գումար չունի:

Անդրանիկը պահանջել է, որ ինքը ապառիկ կարգով համակարգիչ վերցնի, տա իր ծանոթին, ծանոթը կտա այդ 300 հազար դրամը: Ինքը մերժել է, ասել է, թե սոցիալական քարտը մոտը չէ, չի կարող ապառիկով ապրանք վերցնել:

Մայիսի կեսին Անդրանիկը զանգել ու սպառնացել է, որ եթե գումար չտա, իրեն   արատավորող ու վարկաբեկող տեղեկություններ կհրապարակի: Դրանից հետո ինքը վախեցել ու համաձայնել է՝ ասելով, թե մոտը ընդամենը 20 հազար դրամ կա:

Անդրանիկը տվել է ծանոթուհու հեռախոսի համարը: Նույն օրը ինքը զանգել է նրան,  հանդիպել են Երևանի Արցախի փողոցում գտնվող «Հանդիպում» սրճարանի մոտ: Ինքն այդ աղջկան տվել է 20 հազար դրամ, որ նա փոխանցի Անդրանիկին:

Մի քանի օր անց Անդրանիկը նորից զանգել է, պահանջել է 400 հազար դրամ: Նա ասել է, թե նախկին պահանջած 300 հազար դրամն  արդեն դարձել է 400 հազար դրամ: Ինքը մերժել է: Անդրանիկը սպառնացել է, որ իր կյանքը «դժոխք կստեղծի», սուտ տեղեկություններ կտարածի, որ ինքը կույս չէ:

Նա պահանջել է, որ ինքը համակարգիչների խանութից ապառիկով համակարգիչ վերցնի, դրանից ստացված գումարը ծանոթուհու միջոցով ուղարկի իրեն:

Նույն օրը, երբ ինքը խոսում էր Անդրանիկի հետ, միացել է երրորդ գիծը, ու անծանոթ տղան, ով անունը չի հայտնել, ասել է, որ կեսօրին ինքը գնա տեխնիկայի խանութ ու ապառիկով հեռուստացույց ու պլանշետ վերցնի:

Ինքը գնացել է «Վեգա» խանութ: Իրեն են մոտեցել երկու անծանոթ տղաներ: Նրանք ասել են, որ ինքը խանութում ներկայանա որպես «Սոֆյա» ՍՊԸ աշխատակից ու ապառիկով հեռուստացույց ու պլանշետ վերցնի: Ինքը կատարել է նրանց ասածը, բայց խանութում իրեն մերժել են:

Նույն օրը, ժամը 16-ի սահմաններում ինքը գնացել է Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Վեգա» խանութ: Իրեն է մոտեցել Անդրանիկի ծանոթներից մեկը, ասել է, որ ինքը մտնի խանութ, ապառիկով հեռուստացույց վերցնի:

Խանութում իրեն դարձյալ մերժել են:

Ինքը խանութից դուրս է եկել, զանգել է Անդրանիկին, ասել է, որ չի կարողացել ապառիկով ապրանք վերցնել:

Երեկոյան Անդրանիկը զանգել ու հարցրել է՝ ինքը ոսկե զարդեր չունի՞:

Ինքն ասել է, թե միայն մի զույգ ոսկե ականջօղ ունի:

Անդրանիկը պահանջել է, որ ինքը գրավ դնի ականջօղերը, ստացած գումարը փոխանցի իրեն:

Ինքը չի համաձայնել:

Անդրանիկն ասել է, թե իրեն ընդամենը մեկ օր է տալիս՝ 400 հազար դրամ փոխանցելու համար, հակառակ դեպքում իր աշխատավայր են գալու տղաներ ու վարկաբեկելու, խայտառակ են անելու իրեն, իր կյանքը դժոխք են դարձնելու: Ինքը վախեցել է Անդրանիկի սպառնալիքներից ու դիմել է ոստիկանություն:

Ապա զանգել է Անդրանիկին, խաբել է, թե ոսկե զարդեր է գրավ դրել, ստացել է 315 հազար դրամ, կարող է այդ գումարը փոխանցել նրան:

Անդրանիկը իր աշխատավայր է ուղարկել ծանոթուհուն, որ նա այդ գումարը վերցնի: Իրեն մոտենալու պահին ոստիկանները բռնել են Անդրանիկի ծանոթուհուն: Դրանից հետո Անդրանիկն այլևս իրեն չի անհանգստացրել:

Անդրանիկի ծանոթուհին, պարզվել է, որ Անդրանիկի մայրիկի ընկերուհու դուստրն է: Նա հայտնել է, որ իր հեռախոսի համարը Անդրանիկի մայրն էր տվել որդուն: Անդրանիկը իրեն զանգել ու ասել է, թե ընկերուհին՝ Սուսանը, գումար է փոխանցելու: Ինքը չի իմացել, որ Անդրանիկը այդ գումարը շորթել է աղջկանից: Վերջինս նույնպես իրեն ոչինչ չի ասել: Ինքը  առաջին գումարը՝ 20 հազար դրամը, վերցրել է Սուսանից ու, Անդրանիկի ասելով, մետրոյի  «Շենգավիթ» կայարանի մոտ փոխանցել է մի անծանոթ երիտասարդի, որ նա այդ գումարը հանձնի Անդրանիկին:

Հետո Անդրանիկը զանգել է իրեն, խնդրել է, որ ինքը հանդիպի Սուսանին, նրանից նորից գումար վերցնի ու փոխանցի: Ինքը գնացել է «Հագուստի աշխարհ» խանութի մոտ, բայց իրեն մոտեցել են ոստիկաններն ու բերման են ենթարկել ոստիկանություն…

Ընդհանուր իրավասության դատարանը շորթման համար մեղավոր է ճանաչել Անդրանիկ Խաչատուրյանին ու վերջին հաշվով, գումարելով նաև նախորդ պատժի չկրած մասից 2 տարի ազատազրկումը, նրան դատապարտել է 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի օգոստոսի 18-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում