Վարպետաց քաղաքի վերածված Էրեբունի փողոցում տոնական բազմաթիվ միջոցառումների շարքում առանձնանում ու տոնակատարության մասնակիցների ուշադրությունն էր գրավում ազգային երաժշտության բեմը: Ժամը 15:00-ից փողոցի ողջ երկայնքով լսելի էին այս բեմից տարածվող ազգային, ազգագրական ու հայրենասիրական երգեր` հանրահայտ համույթների ու կատարողների մատուցմամբ: Ազգային երգուպարի կատարողներին որոշ ժամանակ անց բեմահարթակում փոխարինեցին էստրադային, այդ թվում՝ Երևանին նվիրված երգերի երիտասարդ կատարողները՝ հնչեցնելով հայտնի ու սիրված հին ու նոր ստեղծագործություններ: