Բրուքլին Բեքհեմը նկարահանվել է The Vamps խմբի Wake Up երգի տեսահոլովակում: Խմբի անդամներն իրենք են Բրուքլինին առաջարկել նկարահանվել տեսահոլովակում՝ համարելով, որ նա իր բնավորությամբ հարմար է իրենց: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Տեսահոլովակում նա թերևս այնքան էլ հաճախ չի երևում, սակայն դրա փոխարեն տպավորիչ է: Օրինակ՝ 16-ամյա Բեքհեմը ցատկում է տան տանիքից: