«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի H խմբի շրջանակներում կայացած հանդիպմանն Իտալիայի հավաքականը Բաքվում 3:1 հաշվով առավելության հասավ ադրբեջանցիների նկատմամբ: Անտոնիո Կոնտեի սաները Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճեցին:
Խմբի մյուս խաղում Նորվեգիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Մալթայի ընտրանուն և ամրապնդել դիրքը երկրորդ հորիզոնականում:
«Եվրո-2016». Որակավորման փուլ. H խումբ
Ադրբեջան-Իտալիա՝ 1:3
0:1 Էդեր (11′), 1:1 Նազարով (31′), 1:2 Էլ Շարավի (43′), 1:3 Դարմիան (65′)
Նորվեգիա-Մալթա՝ 2:0
1:0 Տետի (19′), 2:0 Սյոդերլունդ (52՛)
Ավելի ուշ կկայանա Խորվաթիա-Բուլղարիա հանդիպումը:
Ներկայումս H խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1. Իտալիա – 21 միավոր (9 խաղ)
2. Նորվեգիա – 19 (9)
3. Խորվաթիա – 14 (8)
4. Բուլղարիա – 8 (8)
5. Ադրբեջան – 6 (9)
6. Մալթա – 2 (9)