ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը (ЕРА) կհետաքննի Volkswagen ավտոկոնցեռնի երկրորդ ծրագիրը, որը ենթադրաբար նվազեցրել է մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների ցուցանիշները: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
ЕРА ներկայացուցիչ Նիք Քոգները հաստատել է հետաքննության փաստը՝ գործակալությանը հայտնելով, որ ծրագիրը եղել է ինչ-որ սարքում: Նրա խոսքով՝ խոսքը «արտանետումների վերահսկողության լրացուցիչ սարքի նախնական տեղեկության մասին է»: ЕРА-ն կհետաքննի սարքը և սարքի առաջադրանքները՝ նշել է Քոգները:
ЕРА-ն և Օդային ռեսուրսների կալիֆոռնիական խորհուրդը (CARB) Volkswagen-ին մեղադրել են իր դիզելային ավտոմեքենաները ծրագրային ապահովմամբ սարքավորելու համար, որը կեղծել է վնասակար նյութերի արտանետումների ցուցանիշները: ԱՄՆ իշխանությունները կոնցեռնին պարտադրել են հետ կանչել Volkswagen և Audi մակնիշի 482 հազար ավտոմեքենա, որոնք այդ երկրում վաճառվել են 2009-2015թթ.: Ընկերությանը նաև կարող է սպառնալ մինչև 18,075 մլրդ դոլարի տուգանք: