Նոր կլինիկական և լաբորատոր հետազոտությունների հեղինակները պնդում են, որ երիկամների նոր հանելուկային հիվանդությունը, որը 2002 թվականից ի վեր դարձել է ավելի քան 20 հազար մարդու մահվան պատճառ, կարող է պայմանավորված լինել կլիմայական պայմանների գլոբալ փոփոխությամբ: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:
Ըստ փորձագետների՝ գլոբալ տաքացման դեպքում առաջացող քրոնիկ և ծանր ջրազրկումը մահացու հիվանդության առաջացման հիմք է դառնում:
Գիտնականները մինչև հիմա չեն կողմնորոշվել՝ հատկապես ինչն է դարձել երիկամների գործունեության խախտումների առաջացման պատճառը: Սակայն բոլոր բժիշկները համակարծիք են, որ ծանր մետաղները, պեստիցիդները և այլ թունավոր նյութեր կարող են կործանարար ազդեցություն ունենալ մարդու օրգանների առողջության համար: