Հետաքննությունը էական ապացույցներ ունի, որ ահաբեկչությունն Անկարայում իրագործել են 2 մահապարտ-ահաբեկիչ: Milliyet թերթի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
«Կան ուժեղ անուղղակի ապացույցներ, որ ահաբեկչությունն իրագործել են 2 մահապարտ-ահաբեկիչներ»,- ասել է Դավութօղլուն:
Շաբաթ առավոտյան Անկարայի կենտրոնում երկու պայթյուն է որոտացել իշխանությունների և քուրդ արմատականների միջև հակամարտության դեմ խաղաղ ակցիայից առաջ: Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 86-ի, վիրավորների թիվը՝ 186-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն: