Հայերենն ինձ համար ընտանեկան լեզու է: Չգիտեմ որ լեզվով կրնամ հայերեն խոսել. հորս լեզուն՝ թիֆլիսցի, մորս լեզուն՝ ստամբուլցի; Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող համերգի սկզբում անկեղծացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, այնուհետև իր խոսքը շարունակեց ֆրանսերենով: