Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Պեդրո Ռոդրգեսը նշել է, որ «Բարսելոնա»-ից տեղափոխությունից հետո երջանիկ է անգլիական թիմում:
«Երբ ֆուտբոլիստը խաղաժամանակ է ստանում, նա վստահություն է ձեռք բերում, ավելի երջանիկ է զգում, ձգտում է ավելի լավ խաղալ:
Դժվար էր հեռանալ «Բարսելոնա»-ից, բայց ես երջանիկ եմ»,- Sky Sports-ը մեջբերում է Պեդրոյի խոսքերը:
Նշենք, որ կիսապաշտպանը 6 հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում, մեկ գոլ է խփել և գոլային երկու փոխանցում կատարել: