Օրերս Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդինը նշել են իրենց ամուսնության առաջին տարեդարձը՝ հայտնում է ivona.bigmir.net-ը:
Սիրահարները որոշել են ընթրել Լոնդոնի ռեստորաններից մեկում: Քանի որ աստղային ամուսինների ամեն քայլափոխին հետևում են պապարացիները, ապա Ամալի՝ ավտոմեքենայից անհաջող դուրս գալը չի մնացել աննկատ:
Ամալին լուսանկարել են, երբ բացվել է ավտոմեքենայի դուռը: Քլունիի կինը եղել է հետևի նստարանին և պատահմամբ բարձրացրել է վերարկուն՝ ամբողջությամբ ցուցադրելով ոտքերը կապրոնե զուգագուլպաներով: