ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին, որը կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովի շրջանակներում: