Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Երևան այցելած պաշտոնական պատվիրակությունները հյուրընկալվել են քաղաքապետարանի ճեմասրահում

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած պաշտոնական պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հյուրընկալվել են քաղաքապետարանի ճեմասրահում: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով Երևան այցելած գործընկերներին ու պաշտոնական պատվիրակությունների անդամներին հրավերն ընդունելու և մայրաքաղաքի ծննդյան օրվա ուրախությունը երևանցիների հետ միասին կիսելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև Երևանի քույր ու գործընկեր քաղաքների մասնակցությունը Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:

«Երևանի ծննդյան 2797-րդ տարին համընկավ մեր ժողովրդի պատմության թերևս ամենաարյունոտ էջերից մեկի՝ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, ուստի, առիթն օգտագործելով, ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր քույր և գործընկեր բոլոր քաղաքների ղեկավարներին ու, ի դեմս նրանց, բոլոր այդ քաղաքների բնակիչներին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման, հիշելու և Ցեղասպանությունը դատապարտելու արդար պահանջին միանալու համար»,- ընդգծել է քաղաքապետը:

Ներկայացնելով Երևանի միջազգային համագործակցությունն ու իր մոտեցումներն այս հարցում՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ միջազգային կառույցների հետ սերտ համագործակցությունից բացի, վեջին տարիներին Երևանի քաղաքապետարանը լուրջ քայլեր է ձեռնարկում նաև տարբեր պետությունների մայրաքաղաքների ու քաղաքների հետ երկկողմ համագործակցության շարունակական խորացման և ամրապնդման ուղղությամբ:

«Ես ուրախ եմ, որ հին բարեկամների կողքին այսօր մեզ հետ են նաև մեր նոր գործընկերները, ում հետ, վստահ եմ, մենք նույնքան արդյունավետ ենք համագործակցելու, որքան մյուսների հետ, և անհրաժեշտության դեպքում միմյանց սատարելով, մեկս մյուսին փոխադարձաբար օգնելով հաղթահարելու ենք բազում խոչընդոտներ: Համաշխարհային զարգացումները տնտեսության և հատկապես քաղաքային տնտեսության կառավարման ասպարեզում նորացող մարտահրավերներ են նետում: Հենց այս համատեքստում են կարևորվում մեր բազմաշերտ շփումները, փոխվստահությունն ու փորձի փոխանակումը, որոնց շրջանակում մի շարք ծրագրերի իրականացման արդյունքում շահում է մեր քաղաքների բնակչությունը: Հարգելի բարեկամներ, սիրելի հյուրեր, ուզում եմ կրկին մաղթել բոլո րիդ բարի գալուստ ու հաճելի ժամանց մեր քաղաքում, մեր սիրելի Երևանում: Նրանք, ովքեր առաջին անգամ են այստեղ, համոզված եմ՝ արդեն հասցրել են սիրել մեր ջերմ ու բարի քաղաքը և, հաստա՛տ, էլի են գալու»,- նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ Երևանը մեծ սիրով է պատրաստվել տոնին, ու արվել է հնարավորը, որպեսզի տոնական օրը ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի համար հերթական անգամ իսկական տոնախմբության վերածվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում