Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարի կարծիքով՝ այժմ իր կարիերայի ամենաբարդ շրջանն է: Լոնդոնցիները 16-րդ տեղն են զբաղեցնում Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում՝ 10 միավոր զիջելով առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ին:
«Ամենաբարդ փուլն է իմ կարիերայում: Միշտ էլ թռիչքներ ու անկումներ են լինում: Չգիտեմ, թե ինչն է մեր անհաջողությունների պատճառը: Պետք է շարունակել աշխատել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:
Գիտեմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ: Պետք է օգնեմ թիմիս ՝ հաղթանակներ տանելու գործում»,- Goal-ը մեջբերում է Ազարի խոսքերը: