Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարայում ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվում են ԴԱԻՇ-ը և Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, նաև ձախ ծայրահեղական Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցությունը և Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցությունը: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն:
Դավութօղլուի խոսքով՝ ապացույցներ կան, որ ահաբեկչությունը կազմակերպել են 2 մահապարտ-ահաբեկիչ:
«Այդպիսի ահաբեկչություն իրագործելու ներուժ ունեն ԴԱԻՇ-ը, Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցությունը և Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցությունը: Հետաքննությունը շարունակվում է»,- Անկարայում լրագրողներին ասել է Դավութօղլուն: