86666 (2000 FL 10) աստղակերպը չի սպառնում Երկրի անվտանգությանը, ինչպես հայտնում էին մի շարք արտասահմանյան ԶԼՄ-ներ: Համապատասխան պարզաբանմամբ հանդես են եկել NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի մասնագետները:
«Աստղակերպը հոկտեմբերի 10-ին կանցնի Երկրից անվտանգ հեռավորության վրա՝ 25 մլն կմ: Դա նշանակում է Երկրի հետ բախման զրոյական հավանականություն»,- ասվում է JPL-ի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
86666 (2000 FL 10) աստղակերպը հայտնաբերվել է 2000թ., Արևի շուրջը պտույտի ժամանակահատվածը կազմում է 1,77 երկրային տարի: