Ինչպես իր պաշտոնական բլոգում հայտնել է Google-ի ծրագրավորող Նինգ Սոնգը, Google-ի որոնման ալգորիթմում արդեն ներմուծվել է փոփոխություն, որը կորոշի օգտատիրոջ համար պոտենցիալ վտանգ ներկայացնող վեբ-կայքերը և դրանք կբացառի որոնման արդյունքներից՝ հայտնում է internetua.com-ը:
Համակարգը կանտեսի վնասակար ծրագրային ապահովմամբ սպամ կայքերը, ինչպես նաև պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր պարունակող և թմրանյութեր քարոզող ռեսուրսները:
Ըստ որոշ լուրերի՝ Google-ը այդ գաղափարը վերցրել է մրցակից Yandex ընկերությունից, որը մի քանի օր առաջ հայտնել էր պոտենցիալ վտանգավոր կայքերը որոշող ալգորիթմի իր նոր տարբերակի մասին: Այդպիսի կայքերը չեն բացառվի որոնման արդյունքներից, ինչպես Google-ի դեպքում է, այլ դրանք կհայտնվեն որոնման արդյունքների ստորին հատվածում: