«Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները պետության համար ռիսկեր են տեսնում ռուսական «Գազպրոմի» հետ բանակցություններում՝ հայտնում է haqqin.az-ը: Նրանց տեղեկություններով՝ երկրի իշխանությունները առանց պատճառի հրաժարվում են ադրբեջանական գազից:
«Վրաստանը տարեկան սպառում է 2 միլիարդ խմ բնական գազ, որից SOCAR գազատարով երկիր է մտնում 1 միլիարդ խմ գազ: Այդ խողովակը հնարավորություն ունի անհրաժեշտության դեպքում բավարարել ևս 1 միլիարդ խմ գազի պահանջ: Վրաստանի կառավարությունը իր քաղաքականությամբ նպաստում է կայուն մատակարարի՝ ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ հարաբերությունների հրաժարման և սկսում է բանակցություններ վարել մի պետության և ընկերության հետ, որոնք մշտապես գործում են քաղաքական ուղղվածությամբ՝ չնայած հարցի տնտեսական բնույթին»,- հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Զուրաբ Մելիկիշվիլին:
«Միացյալ ազգային շարժման» ևս մեկ ներկայացուցչի՝ Նուգզարա Ցիկլաուրիի խոսքով՝ «Գազպրոմի» հետ բանակցություններ վարելու որոշումը կրում է քաղաքական բնույթ և ուղղված է երկրի էներգետիկ անվտանգության թուլացմանը: