Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը դարձել է Իսպանիայի հավաքականի ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստը:
«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում կատարած գոլային փոխանցումը 28-րդն էր կիսապաշտպանի միջազգային կարիերայում:
Մինչ այդ նշված ցուցանիշով ռեկորդը պատկանում էր Չավիին, ով իր ակտիվում գոլային 27 փոխանցում էր գրանցել: