Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանիել Կարվախալը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին: Կարվախալի կարծիքով՝ «արքայական ակումբ»-ի համար Բենիտեսն այժմ լավագույն մարզիչն է: Ֆուտբոլիստը նշել է նաև, որ մարզիչը խնդիրներ չունի Սերխիո Ռամոսի կամ թիմի որևէ այլ անդամի հետ:
«Բենիտեսն ու Ռամոսը հիանալի հարաբերություններ ունեն: Նույնը կարելի է ասել մեր թիմի ֆուտբոլիստների մասին: Մենք գոհ ենք: Բենիտեսը լավագույն մարզիչն է, ով ներկայումս կարող է աշխատել «Ռեալ»-ում»,- Marca-ն մեջբերում է Կարվախալի խոսքերը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ «Ատլետիկո»-ի դեմ խաղից հետո «Ռեալ»-ի գլխավոր մարզիչը քննադատել է Ռամոսին, ում գործողությունները հանգեցրել են 11 մետրանոց հարվածի, ինչի պատճառով էլ մարզչի և ֆուտբոլիստի միջև տարաձայնություններ են ծագել: