Tuesday, 23 04 2024
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը

Թուրքիայի քաղաքական կուսակցություններն արձագանքել են Անկարայի պայթյուններին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Անկարայի այսօրվա պայթյունները, որոնց հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 30 և վիրավորվել է 126 մարդ, ազդել են նաև երկրի քաղաքական կյանքի վրա։

Իրենց բոլոր ծրագրերը չեղյալ են հայտարարել «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ)։

Կուսակցություններն արդեն իսկ արձագանքել են Անկարայի պայթյուններին։ ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ պայթյուններն ուղղված են թուրք ժողովրդի դեմ և դրանք որակել է որպես խոշոր սադրանք։ Չելիքի խոսքերով՝ դա իրենց պատմության ամենացավալի իրադարձություններից մեկն է։

ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր հերթին դատապարտել է այդ պայթյունները՝ հայտարարելով, որ իրենք ահաբեկչության դեմ պայքարում պատրաստ են ամեն ինչի և ցանկանում են վերջ դնել ահաբեկչությանը։ Քըլըչդարօղլուն ահաբեկչության դեմ պայքարում աջակցություն է հայտնել Թուրքիայի կառավարությանը։

Իսկ ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն Անկարայի պայթյունները նմանեցրել է Դիարբեքիրի ու Սուրուչի պայթյուններին՝ հայտարարելով, որ իրենք խաղաղություն են ցանկանում երկրում։ Նա Անկարայի հարձակման պատասխանատվությունը դրել է ԱԶԿ-ի ու կառավարության վրա՝ հայտարարելով, որ տեղի ունեցածի պատճառը նրանք են, և որ նրանց պատճառով է երկրում արյուն թափվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում