Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Անկարայում գրանցված պայթյունների կապակցությամբ առաջին ցավակցությունը ստացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Պուտինից հետո շատ երկրների առաջնորդներից սկսել են ստացվել ցավակցություններ։
Պուտինն իր ցավակցությունները հղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ու զոհվածների հարազատներին ու մերձավորներին։ Բացի այդ, Պուտինը մաղթել է, որ պայթյունների հետևանքով վիրավորված անձինք շուտափույթ կազդուրվեն։
Անկարայի պայթյունները դատապարտել է Պակիստանի ԱԳՆ-ն, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդն ու Անկարայում ԱՄՆ դեսպանատունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ցավակցել է Էրդողանին։