Ֆրանսիական iTele հեռուստաընկերությունը Youtube-ում տեղադրել է Անկարայում արհմիությունների բողոքի ցույցի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութը:
Ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 30 մարդ: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ շտապ խորհրդակցություն է սկսվել միջադեպի կապակցությամբ:
Խորհրդակցությունը, որ տեղի է ունենում վարչապետի պաշտոնական նստավայրում, սկսվել է տեղական ժամանակով 12.30-ին: