Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ռամիրեսը մեկնաբանել է թիմի հարաբերությունները գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
«Պետք չէ խուճապի մատնվել: Մենք պետք է միասնական լինենք: Միասին կշտկենք իրավիճակը: «Չելսի»-ն վստահում է Մոուրինյոյին:
Կարծում ենք, որ հենց Ժոզեն է լավագույն մարզիչը մեր թիմի համար: Մոուրինյոն չի հեռանա, քանի որ մեզնից յուրաքանչյուրը հավատում է նրան»,- Daily Express-ը մեջբերում է Ռամիրեսի խոսքերը: