Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ԼՂ վարչապետը հատուկ ուշադրության տակ է պահելու սահմանամերձ գյուղերում բնակարանաշինությունը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սահմանամերձ Մատաղիս և Թալիշ համայնքներում ծանոթացել է գյուղերի սոցիալ-տնտեսական իրավիճակին անդրադարձել կատարված աշխատանքներին ու առկա խնդիրներին: Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը հետաքրքրվել է գյուղերի ժողովրդագրության և ենթակառու ցվածքների իրավիճակով՝ ուրախություն հայտնելով, որ զգալի բնական աճ է նկատվում նշյալ համայնքներում:

«Հանրապետության նախագահի հանձնարարականով՝ մոտակա օրերին շահագործման կհանձնվի Մատաղիսի ջրագիծը, իսկ Թալիշի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցումը կավարտենք հաջորդ տարի: Հատուկ ուշադրության տակ ենք պահելու այս երկու սահմանամերձ գյուղերի բնակարանաշինության խնդիրները. բնակիչներին աջակցելու ենք և՛ շինանյութ տրամադրելով, և՛ նոր բնակարաններ կառուցելով: Կքննարկենք նաև դպրոցների և մանկապարտեզների կառուցման ու վերանորոգման հարցերը և կտանք համապատասխան լուծումներ»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով նշյալ համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման հարցերին՝ գործադիրի ղեկավարը շեշտադրել է, որ, հաշվի առնելով Մատաղիսի և Թալիշի ռազմավարական նշանակությունը, կառավարությունը խոշոր ծրագրեր է իրականացնում տեղում: Բնակիչներին ուղղված խոսքում վարչապետը, մասնավորապես, ասել է. «Նպատակ ունենք խրախուսել այս գյուղերում կոոպերատիվ տնտեսությունների հիմնադրումն ու զարգացումը, և դուք արդեն տեսնում եք նախնական աշխատանքների արդյունքները: Հարյուրավոր հեկտար դաշտեր ոռոգելի ենք դարձրել, ներդրել ենք նորագույն տեխնոլոգիաներ, և ահա ունենք մեկ տարվա աշխատանքի արդյունքները: Ձեզնից ակնկալում ենք վստահություն նոր մոդելի հանդեպ և կատարվող աշխատանքների վերահսկողություն: Այս ամենը ձերն է, և ողջ շահույթն էլ արդարացիորեն բաշխվելու է բոլորիդ միջև»: Կառավարության ղեկավարը բնակիչների հետ քննարկել է իրավակազմակերպական նոր մոդելի հետ կապված որոշ մանրամասներ, ներկայացրել իր մոտեցումները, ինչպես նաև տվել հանձնարարականներ քննարկված հարցերի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում