«Հանրաքվեն այս փուլում կարելի է տապալել միայն մեկ ճանապարհով՝ արտահերթ նախագահական ընտրություններին հասնելու դեպքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով, որ ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի՝ հանրաքվեն կասեցվում է, եթե նախագահի պաշտոնը կասեցվում է:
Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ նշված քաղաքական օրակարգը համախմբել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին միացողներին: Կա մեկ այլ քաղաքական օրակարգ՝ դա հանրաքվեի օրը դեմ քվեարկելն է սահմանադրական փոփոխություններին, որն էլ համախմբել է «Ոչ»-ի մեկ այլ ճակատի շուրջ. «Այսօր այս երկու քաղաքական օրակարգը կա, և հետագա օրերին պետք է հասկանալ՝ արդյոք կարո՞ղ են դրանք միավորվել և դառնալ մեկ»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: