Վալոնիա-Բրյուսելի կառավարության նախագահ-նախարար Ռուդի Դեմոթը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ խորհրդանշական է համարել, որ Երևան է այցելում հենց 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում։ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, հանդիպմանը նախարար Նալբանդյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովն այն հարթակն է, որը հնարավորություններ է ստեղծում ավելի սերտացնել երկկողմ հարաբերությունները: Նախարարն արժևորել է Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի ղեկավարի սկզբունքային դիրքրոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Էդվարդ Նալբանդյանը և Ռուդի Դեմոթը քննարկել են տնտեսական և մշակութային բնագավառներում փոխգործակցության խթանման ուղիները, անդրադարձել բարձր տեխնոլոգիաների և գիտակրթական ոլորտներում համագործակցության հաստատաման հարցերին։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակել միջազգային և տարած աշրջանային արդիական խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։