Հոգեբանները որոշել են, թե ինչքան մեծ է գործերը հետաձգելու վրա գենետիկական և ձեռքբերովի գործոնների ազդեցությունը, ինչպես նաև այդ հատկության առավելությունները մարդու համար: Իրենց հետազոտությունների արդյունքները հեղինակները հրապարակել են Journal of Experimental Psychology պարբերականում, հայտնում է lenta.ru-ն:
Կոլորադոյի համալսարանի հոգեբանները հետազոտել են 386 երկվորյակների: Հետազոտությունները ցույց են տվել, որ հետաձգելու գործոնը 28 տոկոսով կապված է գենետիկայի հետ և նույնքան էլ շրջապատի ազդեցության հետ:
Պարզվել է, որ հետաձգելու հակում ունեցող մարդիկ ունեն ավելի ճկուն խելք, քան մնացածը: Մասնավորապես, չնայած ինչ-որ խնդրի լուծման վրա կենտրոնացվածության ցածր աստիճանին, նրանք ավելի հեշտորեն են անցնում առաջինից զգալիորեն տարբերվող մի այլ խնդրի լուծմանը: