ԴԱԻՇ-ի զինյալները սպառնում են մահապատժի ենթարկել 180 ասորի քրիստոնյաների, որոնց առևանգել են փետրվարի վերջին Սիրիայի Էլ Հասակե շրջանում, հայտնում է RIA Novosti-ն:
Հինգշաբթի արաբական որոշ հեռուստալիքներ ԴԱԻՇ-ի կողմից համացանցում տարածված տեսահոլովակ են ցուցադրել, որտեղ զինյալները անապատում սպանում երեք ասորի տղամարդու:
«Նրանք մեր 180 մարդկանց կյանքի համար պահանջել են 12 միլիոն դոլար»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Համայնքի ներկայացուցչի խոսքով՝ երեք ասորիները մահապատժի են ենթարկվել Կուրբան-բայրամ (սեպտեմբերի 24-25) մահմեդական տոնակատարության օրը:
Սիրիայում և Լիբանանում ասորական եկեղեցու սպասավորները օգնության խնդրանքով դիմել են իրենց սփյուռքին և տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: