Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում:
Կիսապաշտպանը վերջերս է մինչև 2017 թվականը ժամկետով նոր պայմանագիր ստորագրել դորտմունդյան ակումբի հետ: Սակայն պայմանավորվածության համաձայն՝ Գյունդողանը կարող է հեռանալ ակումբից՝ շահավետ առաջարկ ստանալու դեպքում:
Կատալոնացիները վաղուց են հետաքրքրված ֆուտբոլիստի ծառայություններով: Սակայն ակումբները պետք է համաձայնության հասնեն ֆինանսական հարցերի շուրջ: