Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի՝ «Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն աջակցության խոսքեր է հասցեագրել որդուն՝ Էնցո Զիդանին, ով հանդես է գալիս կիսապաշտպանության գծում: Զիդանը հայտարարել է, որ որդուն առանձնահատուկ մոտեցում չի ցուցաբերում:
«Էնցոն խաղաժամանակ է ստանում, որովհետև արժանի է: Բարդ է, բայց հանդերձարանում տղաս նույն իրավունքներն ունի, ինչ մյուս խաղացողները: Այնուհետև տանը նա դարձյալ իմ որդին է դառնում:
Թիմում որդուս վերաբերում եմ այնպես, ինչպես մյուսներին: Ես խստապահանջ եմ և, հնարավոր է, ավելի խիստ եմ մոտենում Էնցոյին: Բայց ես գիտեմ, որ նա ավելին է կարող»,- L’Equipe-ը մեջբերում է Զիդանի խոսքերը: