Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն, ով գլխավորել է «Լիվերպուլ»-ը, իրեն սովորական մարդ է համարում:
«Եթե Մոուրինյոն ասում է, որ յուրահատուկ է, ապա ես ինչպիսի՞ն եմ: Հրաշագործ չեմ: Սովորական մարդ եմ: Կցանկանայի, որպեսզի ինձ չլուսանկարեն, երբ հյուրանոցի մի սենյակից մյուսն եմ գնում:
Ինչ վերաբերում է «Լիվերպուլ»-ի տրանսֆերային գործարքներին, ապա իմ խոսքն առաջինն ու վերջինն է լինելու տեղափոխությունների հարցում»,- Sky Sports-ը մեջբերում է Կլոպի խոսքերը: