Լատվիայում մեկնարկել են «Դետոնատոր-2015» զորավարժությունները, որոնց ընթացքում պայթուցիկ առարկաներից կմաքրվեն Ցեկուլեի նախկին զինամթերքների պահեստների տարածքները:
«Այս տարի դա առաջին անգամ ստացել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների կարգավիճակ»,- զրույցի ժամանակ TASS-ին հայտնել է Լատվիայի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Անետե Գնեզեն:
«Զորավարժություններին առաջին անգամ կմասնակցեն 130 զինծառայողներ յոթ երկրներից ` Լատվիայից, Դանիայից, Էստոնիայից, Լիտվայից, Լյուքսեմբուրգից, Գերմանիայից և Շվեդիայից»,- ասել է նա:
Զորավարժությունները կացկացվեն հոկտեմբերի 10-ից 29-ը:
Ցեկուլեում զինամթերքների պահեստները 1920 թվականից օգտագործել է Լատվիայի բանակը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` Գերմանիան, իսկ այնուհետև՝ սովետական բանակը: Այն փակվել է 1995 թվականին:
Ամեն տարի «Դետոնատոր» զորավարժությունների ընթացքում այդտեղից հայտնաբերվում և ոչնչացվում է ավելի քան հազար պայթյունավտանգ առարկա՝ հայտնել է Գնեզեն: