Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դավիդ Սիլվան և թիմի հարձակվող Ալվարո Մորատան, ովքեր վնասվածքներ են ստացել «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Լյուքսեմբուրգի ընտրանու դեմ խաղի ժամանակ, բաց կթողնեն մրցաշարի եզրափակիչ տուրի Ուկրաինայի ազգային թիմի հետ հոկտեմբերի 12-ին կայանալիք հանդիպումը: Այդ մասին հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի միությունը:
Դավիդ Սիլվան սրունքաթաթի մկանների վնասվածք է ստացել, իսկ Մորատան, նախնական տվյալների համաձայն, վնասել է ազդրը: Նա դեռ բուժզննում է անցնում, որի արդյունքում կպարզվի վնասվածքի ստույգ ախտորոշումն ու լրջության աստիճանը:
Նշված խաղացողների վերականգնման ժամկետները դեռ հայտնի չեն: