Անկարայում տրանսպորտային խաչմերուկներից մեկում 2 պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Dogan News-ը:
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով մեծ թվով մարդիկ են զոհվել և տուժել: Անհայտ անձը 2 պայթուցիկ սարք է ակտիվացրել «Աշխատանք. Խաղաղություն. Ժողովրդավարություն» խաղաղ ցույցի ընթացքում, որին մասնակցում են արհմիություններ և թուրքական բժշկական պալատը:
Առայժմ դեպքի մանրամասներ չեն հաղորդվում: Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության բրիգադներ: