Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի իրավունքներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Mundo Deportivo-ի տեղեկությունների համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մեջ շահագրգռված է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 6 հանդիպումներում Ռոյսը երկու գոլի և գոլային մեկ փոխանցման հեղինակ է դարձել: