«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ 8 հավաքականներ ապահովել են եզրափակիչ մրցաշարի ուղեգրերը: Դրանք են Անգլիայի, Չեխիայի, Իսլանդիայի, Ավստրիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի և Հյուսիսային Իռլանդիայի ազգային թիմերը:
Հիշեցնենք, որ մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ փուլում հանդես կգան 24 հավաքականներ:
«Եվրո-2016»-ի կազմակերպիչն է Ֆրանսիան, որը ընտրական մրցաշարում մրցակցությունից դուրս է: