ՀԱՀ գիտնականներն ու ուսանողները կարողացել են ջրային հրթիռը հասցնել 830 մետր բարձրության՝ առանց վառելիքի, միայն սեղմված օդի էներգիայով։ Արդյունքում գերազանցվել է նախկին համաշխարհային ռեկորդը (623 մետր), որը սահմանվել էր 2007-ին՝ ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է Gizmodo պարբերականը՝ հղում անելով Քեյփթաունի համալսարանի մամլո հաղորդագրությանը։
Հրթիռը պատրաստվել էր պարզագույն դետալներից՝ նվազագույն բյուջեով։ Այն կշռում է 1.5 կգ-ից քիչ՝ չնայած այն բանին, որ ունի բորտային համակարգիչ, տեսախցիկ, պարաշյուտ։