Դերասան Շայա Լաբաֆը ձերբակալվել է ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում՝ հաղորդում է TMZ-ը: Նա մեղադրվում է ալկոհոլային հարբածության վիճակում հասարակական վայրում հայտնվելու համար:
Դերասանն իրավապահների տեսադաշտոմ է հայտնվել ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը մոտ 19:45-ին, քաղաք բարերից մեկի մոտ: Ականատեսի խոսքով՝ Լաբաֆը եղել է կամ հարբած, կամ դեղերի ազդեցության տակ: Նա փորձել է ճանապարհի երթևեկելի մասը հատել անթույլատրելի տեղից՝ անտեսելով ճանապարհից հեռանալու ոստիկանների պահանջները: Իրավապահները կալանավորել են դերասանին և նրան ձեռնաշղթաներ հագցրել:
Մեկ այլ ականատեսի խոսքով՝ հարբած Լաբաֆը պատրաստվել է բար մտնել, սակայն անվտանգության աշխատակիցները նրան թույլ չեն տվել: Դերասանը սկանդալ է սարքել, ապա դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատված, որից հետո ձերբակալվել է: