ԱՄՆ-ում ուսուցչուհուն դատապարտել են 10 տարվա ազատազրկման աշակերտների հետ սեքսուալ հարաբերությունների համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դատարանը պարզել է, որ 25-ամյա Ռեյչել Բաուերը, ով դասավանդում էր Տեխաս նահանգի Ֆրանքսթոն քաղաքի դպրոցում, աշակերտներին է ուղարկել իր ինտիմ լուսանկարները: Բացի այդ, ըստ դատավճռի՝ Բաուերը աշակերտներից մեկի հետ ունեցել է սեքսուալ կապ:
Ուսուցչուհուն նաև մեղավոր են ճանաչել անչափահասների նկատմամբ սեքսուալ բռնության մեջ և դրա համար դատապարտել 10 տարվա պայմանական ազատազրկման: Այս պատիժը նա կկրի բանտից դուրս գալուց հետո: Բաուերն ինքը խոստովանել է իր մեղքը և հայտնել 14, 16 և 17 տարեկան երեք աշակերտների հետ ունեցած սեքսուալ կապի մասին: