ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որը ԵՄ-ին և առանձին պետությունների թույլ է տալիս զինված ուժեր կիրառել նավերի զավթման համար, որոնցով ներգաղթյալները ապօրինի փոխադրվում են Լիբիայից Եվրոպա։
Համաձայն փաստաթղթի՝ ԵՄ-ն և այլ շահագրգիռ երկրներ ստանում են կասկածելի նավերի վրա վայրէջք կատարելու և դրանք ստուգելու իրավունք։ Նավում անօրինական ներգաղթյալների հայտնաբերման համար նավի տերը կձերբակալվի, իսկ նավը կառգրավվի։
ՄԱԿ ԱԽ-ում նշել են, որ բանաձևը չի խոչընդոտում ներգաղթյալներին Եվրոպայում ապաստան ստանալու հարցում։
Միայն այս տարի Միջերկրականը հատելիս մոտ 3000 ներգաղթյալ է զոհվել։