ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը շնորհավորել է Թունիսում ազգային երկխոսության «կվարտետին»` 2015-ին Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու կապակցությամբ: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում:
«Ամերիկացի ժողովրդի անունից ես շնորհավորում եմ Թունիսում ազգային երկխոսության «կվարտետ»-ին (միջնորդների խումբ` երկրի կառավարության և ընդդիմության միջև բանակցություններում)` Խաղաղության նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ: Աշխատողների, արդյունաբերողների և փաստաբանների այդ քաջ խումբը ոգեշնչող հիշողություն է այն մասին, որ ճկուն խաղաղություն և անվտանգություն կարող են ստեղծվել միայն այն ժամանակ, երբ քաղաքացիներին իրավունք է տրվում ստեղծել սեփական ապագան, որ ժողովրդավարությունը հնարավոր ու անհրաժեշտ է Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում»,- ասվում է նախագահի հայտարարությունում:
Օբաման ընդգծել է, որ «կվարտետ»-ը կօգնի միավորել երկիրը, ապահովել խաղաղ երկխոսությունն ու զարգացումը: