Գրոհայիններից ազատագրված Սիրիայի Էլ-Բահսա քաղաքում հայտանբերվել է տեղի բնակիչների 40 մարմին: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Սիրիայի բանակի գեներալ Սամիր Սուլեյմանին:
«Քաղաքում հայտնաբերվել են մոտ 40 խաղաղ բնակչի մարմիններ` գնդակահարված այն երկու ամսվա ընթացքում, երբ Էլ-Բահսան զավթված էր գրոհայինների կողմից»,- ասել է Սուլեյմանը:
Այժմ քաղաքում աշխատում են սիրիացի սակրավորները, որոնք փնտրում են գրոհայինների թողած հնարավոր ռումբերը: