Տարիներն անցնում են, իսկ Ջուլիա Ռոբերթսը մնում է գեղեցիկ և երիտասարդ: Ավելին, 47-ամյա դերասանուհին շարունակում է նկարահանվել նորաձև բրենդների գովազդային կամպանիաներում, իր արխիվում ավելացնելով հետաքրքիր աշխատանքներ, վառ ֆոտոսեսիաներ և տեսահոլովակներ, հայտնում է viva.ua-ն:
Օրերս համացանցում հայտնվել են Ռոբերթսի լուսանկարները` արված Calzedonia նորաձև բրենդի գովազդային հոլովակի համար: Սև-սպիտակ լուսանկարները և տեսահոլովակն անհավատալի արագությամբ տարածվել են համացանցում:
https://youtu.be/BmRvKllmVjA