Հայտնի է, որ տարբեր մշակույթներում ընտանիքում տղամարդը և կինը խաղում են տարբեր դերեր: Այսպես, Արևմուտքում երեխային խնամում և դաստիարակում են հիմնականում մայրերը, իսկ Արևելյան մշակույթում ընտանիքի ղեկավար են հանդիսանում տղամարդիկ: Նրանք ոչ միայն փող են վաստակում, այլ նաև դաստիարակում են երեխաներին, հայտնում է The Daily Mail-ը:
Մասնագետները հարցում են անցկացրել Լոնդոնում ապրող անգլիացի և հնդիկ ընտանիքների 7-9 տարեկան երեխաների միջև:
Հետազոտությունները պարզել են, որ այն անգլիական ընտանիքներում, որտեղ մայրը բծախնդիր է եղել, փորձել է ղեկավարել երեխային կամ նրան բավարար ուշադրություն չի դարձրել, երեխայի ինքնագնահատականը ցածր է եղել:
Հնդկական ընտանիքներում երեխաների ինքնագնահատականը կախված է եղել հայրերից: Եթե հայրը սխալ է դաստիարակել երեխային, երեխայի ինքնագնահատականը նույնպես ցածր է եղել: Ինքնագնահատման վրա ազդել է այն ծնողը, որին երեխան համարել է ընտանիքում գլխավորը:
Ըստ մասնագետների՝ ցածր ինքնագնահատականը հանգեցնում է դեպրեսիաների և հակահասարակական վարքի: Այն նաև կապված է անհանգստությունների, ագրեսիայի և կաշկանդվածության հետ: