Սիրիայի Համա գավառում Բաշար Ասադի հակառակորդները երկու ուղղաթիռի են հարվածել: Այս մասին հաղորդում է իսրայելական Haaretz պարբերականը` վկայակոչելով սիրիական խմբավորումներից մեկին:
Պարբերականը չի բացառում, որ խոսքը կարող է լինել ռուսական ռազմաօդային ուժերի ուղղաթիռների մասին:
Բացի այդ տեղեկությունը` առնվազն մեկ կործանված ուղղաթիռի մասին հաստատում է Syrian Observatory for Human Rights-ը, ըստ որի վթարը տեղի է ունեցել Քաֆր-Նաբուդա քաղաքի շրջանում, Համայից հյուսիս: