ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հանել է ամերիկյան նավթի արտահանման արգելքը, որը գործում էր վերջին 40 տարվա ընթացքում: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Նախաձեռնությանը կողմ են քվեարկել 261 կոնգրեսական, դեմ՝ 159:
Օրենքի արգելքի չեղարկման կողմնակիցները պնդում են, որ տվյալ որոշումը կնպաստի ԱՄՆ տնտեսության աճին և երկրում միլիոնավոր աշխատատեղերի ստեղծմանը:
Այժմ օրինագիծը պետք է քվեարկության դրվի ԱՄՆ-ի Սենատում: