Թուրքիայի ռազմաօդային ուժերը F-16 կործանիչների թիվը հասցրել է 14-ի, որոնք պարեկային թռիչքներ են իրականացնում թուրք-սիրիական սահմանին: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Թուրքիայի գլխավոր շտաբին:
«14 F-16 կործանիչներ հոկտեմբերի 8-ին հսկել են թուրք-սիրիական սահմանը»,- ասվում է հայտարությունում: Ավելի վաղ պարեկային թռիչքներ իրականացրել են երկու, չորս կամ վեց ինքնաթիռներ: